Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պատմության էջերից

Մայիսի 16-ը` ՁԻԱՀ զոհերի հիշատակի համաշխարհային օր

Մայիսի 16-ը` ՁԻԱՀ զոհերի հիշատակի համաշխարհային օր

Յուրաքանչյուր տարի, մայիս ամսվա երրորդ կիրակի օրն ընդունված է հիշել այն մարդկանց, որոնք մահացել են ՁԻԱՀ-ից: Սա արվում է ՁԻԱՀ-ով հիվանդ և ՄԻԱՎ վարակակիր մարդկանց խնդիրների վրա միջազգային հանրության ուշադրությունը գրավելու և այս հիվանդության հետագա տարածումը կանխելու նպատակով:


Առաջին անգամ ՁԻԱՀ զոհերի հիշատակի միջազգային օրը նշվեց ԱՄՆ Սան Ֆրանցիսկո քաղաքում 1983 թ.: Մի քանի տարի անց հաստատվեց այս հիվանդության դեմ ուղղված շարժման խորհրդանիշը: Այն իրենից ներկայացնում է կարմիր ժապավեն, որն ամրացնում են հագուստին: Խորհրդանիշի հեղինակը նկարիչ Ֆրենկ  Մուրն է: Մեր օրերում ՁԻԱՀ զոհերի հիշատակի միջազգային օրն ակտիվիստները և այն մարդիկ, ովքեր անտարբեր չեն խնդրի նկատմամբ, իրենց հագուստներին են ամրացնում կարմիր ժապավեններ:


Համաձայն առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրական տվյալների` Երկրի վրա բնակվում է իմունային անբավարարության վարակակիր ավելի քան 42 միլլիոն մարդ և այդ թիվը օր-օրի ավելանում է 14–15 հազարով: ՄԻԱՎ վարակակիրների մեծ մասը մինչև 30 տարեկան երիտասարդներ են: Վերջին 25 տարում ՁԻԱՀ-ից մահացել է մոտ 25 մլն մարդ: ՁԻԱՀ հիվանդների մոտ երկու երրորդն ապրում են Աֆրիկայում: Որոշ գիտնականների կարծիքով սև մայրցամաքի յուրաքանչյուր երրորդ չափահաս բնակիչը ՄԻԱՎ վարակակիր է: Կան երկրներ, որոնց բնակչության ավելի քան 90%-ը ՄԻԱՎ վարակակիր է: Գիտնականները գտնում են, որ ՁԻԱՀ-ը առաջին անգամ հայտվել է Աֆրիկայում: Ընդունված է համարել, որ մարդիկ այս հիվանդությամբ վարակվել են կանաչ կապիկներից: ՁԻԱՀ առաջին հիշատակումները թվագրվում են 1980-ականներին։ Հետագայում հիվանդությունը սկսեցին անվանել XX դարի ժանտախտ:


Այսօր, մայիս ամսվա երրորդ կիրակի օրը, ամբողջ աշխարհում մարդիկ հիշում են իրենց հարազատներին, բարեկամներին, ծանոթներին, ովքեր մահացել են ՁԻԱՀ-ից: ՄԻԱՎ տարածմանը դեմ ակտիվիստները դասախոսություններ են կարդում,  ու այլ նմանատիպ ակցիաներ իրականացնում: Այդ ակցիաները նպատակ ունեն մարդկանց տեղեկացնել վարակման վտանգների մասին և սովորեցնել խուսափելու վարակից:

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. demotivators.to
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ